Խորենացու փողոցի ինքնակամ տաղավարը քանդվել է

Խորենացու փողոցի ինքնակամ  տաղավարը քանդվել է

PanARMENIAN.Net - Երևանի Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կորպորատիվի կողմից:

Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով: Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը:

Ավելի վաղ Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---