Մամեդյարով. ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում

Մամեդյարով. ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում՝ շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները: Այդ մասին Մամեդյարովը հայտարարել է Վարշավայում՝ մամուլի ասուլիսում խոսելով ղարաբաղյան կարգավորման խնդրի մասին:

Անդրադառնալով ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը՝ Մամեդյարովն ասել է. «Մեզ բեկում է հարկավոր բանակցություններում: Կարող եմ ասել, որ ոչ այնքան դրական եմ տրամադրված այս հարցում, բայց եթե իրատեսորեն խոսենք, պետք է կրկնապատկել ջանքերը: Դա անում է Ռուսաստանը՝ վերջին հանդիպմանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Իսկ երեկ մենք հրավեր ենք ստացել ԱՄՆ-ից՝ այցելել Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ պետքարտուղարը ևս մտադիր է իր ավանդն ունենալ բանակցությունների առաջխաղացման գործում»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---