Նոտր Դամի նոր աշտարակը արդիական կլինի. Մրցույթ է հայտարարվել

Նոտր Դամի նոր աշտարակը արդիական կլինի. Մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիան հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման մրցույթ է հայտարարել:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ մրցույթին կարող են մասնակցել ամբողջ աշխարհի ճարտարապետները: Ըստ վարչապետի, նոր աշտարակը պետք է համահունչ լինի նոր տեխնոլոգիաներին և ժամանակի ոգուն, գրում է BBC-ին:

93 մետրանոց աշտարակը կառուցվել էր XIX դարում, նրա կառուցումը 23 տարի է տևել: Աշտարակի կարկասը բաղկացած էր 500 տոննա փայտից, իսկ վրայից ՝ 250 տոննա արճճե սկավառակներ էին: Բարձր ջերմաստիճանի պայմաններում արճիճը հալվել է՝ թունավոր ծխի աղբյուր դառնալով:

Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ աշտարակի վերստեղծման համար կարող է օգտագործվել տաճարի մոդելը Assassin's Creed Unity 2014թ. խաղից: Խաղի գործողությունը ծավալվում է XVIII դարի Փարիզում: Նկարչուհի Քերոլին Միուսսը, որն աշխատել է խաղի վրա, 2 տարի է ծախսել Փարիզի Աստվածամոր տաճարի առավելագույնս ճշգրիտ վիրտուալ պատճենը ստեղծելու վրա:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---