Նոտր Դամի հրդեհից հետո կարելի է անվճար խաղալ Assassin’s Creed:Unity

Նոտր Դամի հրդեհից հետո կարելի է անվճար խաղալ  Assassin’s Creed:Unity

PanARMENIAN.Net - Ubisoft ընկերությունը որոշել է հանդես գալ հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի աջակցության ակցիայով: Մշակողները 500 հազար եվրո են հատկացրել տաճարի վերականգնմանը:

Բացի այդ, մինչև ապրիլի 25-ը Assassin’s Creed: Unity-ն անվճար կտարածվի, գրում է Ferra.ru-ն:

Խաղը կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ:

Խաղի իրադարձությունները ծավալվում են միջնադարյան Փարիզում, իսկ վիրտուալ պատճենը տպավորում է իր մասշտաբայնությամբ՝ վիրտուալ Նոտր Դամն ամենամեծ շինությունն է խաղում:

Ավելի վաղ հրդեհից տուժած 18-րդ դարի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար հսկայական միջոցներ կպահանջվեն, սակայն, դրանից բացի, անհրաժեշտ են մանրամասն գծագրեր և շենքի մոդելները: Այդպիսի մոդելներից մեկը, անսպասելիորեն, կարելի է գտնել Assassin's Creed: Unity խաղում:Դիզայներ Քարոլին Մյուսը պատմել է, որ 2 տարի է պահանջվել եկեղեցու ուսումնասիրման ու խաղային մոդելի ստեղծման համար: Խաղում Աստվածամոր տաճարի 1:1 մասշատբով ճշգրիտ պատճենն է ներկայացված:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---