Քրգործ՝ «Սպայկայի» անվտանգության պետի մահվան դեպքով

Քրգործ՝ «Սպայկայի» անվտանգության պետի մահվան դեպքով

PanARMENIAN.Net - 2019 թվականի ապրիլի 18-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ Նորագավիթի գերեզմանատանն իր եղբայրն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված գերեզմանատանը հայտնաբերել տղամարդու դի՝ կաշենման գոտիով ծառից կախված վիճակում: Պարզվել է, որ տղամարդը Նորագավիթի բնակիչ է՝ ծնված 1983 թվականին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ. Shamshyan.com-ը հայտնել է, որ ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերված անձը Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Այվազյանն է, որը «Սպայկայի» անվտանգության պետն էր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---