Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցու հիմնադրամին մոտ $ 4 մլն փոխհատուցում կվճարի

Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցու հիմնադրամին մոտ $ 4 մլն փոխհատուցում կվճարի

PanARMENIAN.Net - Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասն օգտագործել էր ճանապարհ կառուցելիս։

Դատարանի որոշմամբ՝ քաղաքապետարանը 24 մլն 400․000 թուրքական լիրա (շուրջ 4․2 մլն դոլար) փոխհատուցում պետք է վճարի հայկական հիմնադրամին, հայտնում է Ermenihaber-ը:

Գեդիքփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ և Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդատուների խորհրդի անդամ Հարություն Շանլըի խոսքով՝ իրենք արդեն դատարանի որոշումը հարկադիր կատարելու պահանջ են ներկայացրել։ Շանլըն նշել է, որ փոխհատուցման վճարման գործընթացը երեք – չորս ամիս կտևի։

2018-ին հիմնադրամը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքների վերաբերյալ ևս մեկ դատական գործ էր շահել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---