Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Նուրսուլթանում մայիսի 29-ին

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Նուրսուլթանում մայիսի 29-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետույան ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին Նուրսուլթանում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Մեր երկրների առաջնորդները նախորդ տարում յոթ անգամ հանդիպել են, նրանք գտնվում են մշտական կապի մեջ»,- ասել է նա:

Մատվիենկոն նաև հիշեցրել է, որ ապրիլի 29-ին Հայաստան աշխատանքային այցով կայցելի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---