ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում քաղպաշտպանության առարկա ներառել

ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում քաղպաշտպանության առարկա ներառել

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում քաղաքացիական պաշտպանության առարկա ներառել: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ Ցոլակյանի՝ մտածելու տեղիք է տալիս տարբեր հանրային վայրերում և տարբեր հաստատություններում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հետ կապված տխուր վիճակը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Օրինակ հանրային վայրերը, սուպերմարկետները, տարբեր հաստատությունները: Կան փրկարարական աշխատանքներ անցկացնելու ծրագրեր: Սակայն գործնականում դա միշտ չէ, որ համընկնում է տեսության հետ: ԿԳՆ-ն ընդունել է ԱԻՆ-ի՝ դպրոցական ծրագրում Քաղաքացիական պաշտպանության առարկա ներառելու մասին առաջարկը: Նախնական ռազմական պատրաստության մասին առարկան բավական չէ, այդ դասընցացները պետք է անցկացնեն մասնագետները»-նշել է Ցոլակյանը:

ԱԻՆ-ն առաջարկում է, որ առարկան դասավանդեն մասնագետ փրկարարները, այդ թվում ԱԻՆ-ի վետերանները: Ցոլակյանը որպես օրինակ բերել է սուպերմարկետների հսկիչներին, ասելով, որ շատ դեպքերում այնտեղ աշխատանքի են անցնում տնօրենի ծանոթները կամ բարեկամները և պատմել զավեշտալի դեպք, երբ սուպերմարկետի հսկիչներից մեկին հարցրել են, թե ինչ է անելու, եթե աղետ լինի, վերջինս պատասխանել է՝ փախնելու եմ:

Ըստ նախարարի՝ ԱԻՆ-ում էլ գործառույթներ կան, որ պարզ չէ, թե կոնկրետ որ մասնագետը պիտի անի, ամեն մի կառույց պետք է կոնկրետ իմանա իր անելիքը և դա կատարի պատշաճ ու օպերատիվ կերպով: Փրկարար ծառայության կանխարգելող դերը պետք է բարձրացնել, նրա հիմնական գործառույթներից մեկը պետք է դա դառնա, այլ ոչ թե հետքեր վերացնել, ինչն անհամեմատ ավելի կարևոր է: «Կառավարությունում հարց եմ բարձրացրել, որպեսզի քաղպաշտպանության և բանապահպանության ոլորտը ևս ԱԻն-ը կոորդինացնի, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում»,-ասել է Ցոլակյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---