Instagram-ը կարող է թաքցնել գրառումների like-երի քանակը

Instagram-ը կարող է թաքցնել գրառումների like-երի քանակը

PanARMENIAN.Net - Instagram սոցցանցը գրառումների տակ հավանությունների քանակը քողարկող դիզայն է թեստավորում: Նոր գործառույթի մասին իր Twitter-ում է գրել բջջային հավելվածների փորձագետ Ջեյն Մանչուն Վոնգը: Նա ցուցադրել է համապատասխան սքրինշոթները:

«Մենք ուզում ենք, որ ձեր բաժանորդները կենտրոնանան այն բանի վրա, թե ինչ եք գրել, ոչ թե մտածեն, թե քանի լայք են ստանում ձեր գրառումները»,-պարզաբանել է նա:

Պարբերականը նշում է, որ լայքերի բացակայությունը գրառման տակ կարող է նվազեցնել «մրցակցության զգացողությունն» Instagram-ում, քանի որ օգտատերերը կդադարեն համեմատել սեփական ցուցանիշներն ավելի մեծ ժողովրդականություն վայելող ընկերների կամ աստղերի ցուցանիշների հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---