ԱԻՆ-ը հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր կստեղծի

ԱԻՆ-ը հեռավոր համայնքներում  կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր կստեղծի

PanARMENIAN.Net - ՀՀ մի շարք հեռավոր համայնքներում նախատեսվում է կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր ստեղծել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում արդեն կա: Հրդեհը մարող մեքենան տրամադրում ենք համայնքին՝ նվիրատվություն է իրականացվում, նրանք լոկալացնում են հրդեհը, մինչ հիմնական փրկարարական ջոկատների դեպքի վայր հասնելը»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ համայնքների հետ արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

ԱԻ նախարարը տեղեկացրել է, որ ժամանակավոր այլ հենակետեր են տեղակայվել նաև առատ ձյան հետևանքով կուտակումներ առաջացնող վայրերում, մասնավորապես, Սիսիանի «Զանգերի» ի և Քարվաճառ-Սոթք հատվածում։

Այժմ ամենօրյա հերթապահություն է իրականացվում ԱԻՆ աշխատակիցների կողմից այդ հենակետերում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---