Վարդենյաց լեռնանցքը փակ է, Դիլիջանի ոլորանները՝ դժվարանցանելի

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Դիլիջանի ոլորանները՝ դժվարանցանելի

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ու Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---