Վարչապետ․ Երթևեկության բալային համակարգի նախագիծը մեկ ամսում ԱԺ կուղարկվի

Վարչապետ․ Երթևեկության բալային համակարգի նախագիծը մեկ ամսում  ԱԺ կուղարկվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ երթևեկության կանոնների պահպանության բալային համակարգի ներդման մասին օրենսդրական նախաձեռնությունը առաջիկա մեկ ամսում կուղարկվի խորհրդարան։

«Բալային համակարգի հետ կապված աշխատանքն ընթանում է, և ինձ տրված տեղեկանքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում արդեն փաթեթը կուղարկվի Ազգային ժողով»,- ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի բալային համակարգ ներդնելու մասին նախագիծ, որը թույլ կտա զրկել կարգազանց վարորդներին մեքենա վարելու իրավունքից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---