Նոտր Դամի հրդեհը կարող էր բռնկվել համակարգչային խափանումից

Նոտր Դամի հրդեհը կարող էր բռնկվել համակարգչային խափանումից

PanARMENIAN.Net - Հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում կարող էր բռնկվել համակարգչային խափանումից: Այդ մասին հայտարարել է տաճարի քահանա Պատրիկ Շովեն:

Քահանան չի ճշտել, թե հատկապես որ համակարգչի մասին է խոսքը և ինչ խափանում նա նկատի ուներ: «Հնարավոր է, 2-3 ամսից իմանանք, թե ինչ է տեղի ունեցել»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով:

Ապրիլի 18-ին հայտարավեց, որ հրդեհի պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն դիտարկում միտումնավոր հրկիզման մասին վարկածը, սակայն հարցաքննում են տաճարի աշխատակիցներին ու վերանորոգման աշխատանքներով զբաղվողներին:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևայի, նրանցից 9 մահացան՝ չդիմանալով կտտանքներին
Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է
Ծառուկյանը պատռել էր ծանուցումը