Եգիպտոսում նախագահի լիազորությունների ընդլայնման հանրաքվեն մեկնարկել է

Եգիպտոսում նախագահի լիազորությունների ընդլայնման հանրաքվեն մեկնարկել է

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Եգիպտոսում մեկնարկել է երկրի նախագահ, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի լիազորությունները երկարացնելու վերաբերյալ հանրաքվեն: Ավելի քան 60 մլն ընտրող պետք է իր վերաբերմունքը հայտնի առաջարկվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք, ի թիվս մյուսների, թույլ կտան Աս Սիսիին պահպանել իշխանությունը մինչև 2030 թվականը:

Հանրաքվեի դրկան ելքը կասկածներ չի առաջացնում, նշանակություն ունի միայն ընտրողների ակտիվությունը: Իրավապաշտպաններն ու դիտորդները ազատ քվեարկլություն չեն ակնկալում և զգուշացնում են Եգիպտոսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացման մասին, գրում է Deutsche Welle-ն:

Human Rights Watch-ը (HRW) հայտարարել է, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները միայն կարագացնեն արդարադատության մարմինների անկախացման վերացումը և էլ ավելի շատ իրավունքներ կտան զինվորականներին քաղաքական կյանքին միջամտելու առումով:

Ապրիլի 16-ին Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին: Աս Սիսին նախագահ է վերընտրվել 2018-ին՝ ստանալով քվեների 97 տոկոսը: Նրա լիազորությունների ժամկետը սպառվում է 2022-ին: Սահմանադրական փոփոխություններով կընդլայնվեն նրա լիազորությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---