// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երևանում աղբահանության նոր հիմնարկ կստեղծվի

Երևանում  աղբահանության   նոր հիմնարկ կստեղծվի

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները իրականացնելու նպատակով նոր հիմնարկ կստեղծվի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է մայրաքաղաքի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում։

Հիմնավորման մեջ նշվում է՝ «հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ձախողում են ստանձնած պարտավորությունների կատարումը, Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու, ինչպես նաև բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման և չեզոքացման, բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման նպատակով առաջարկվում է ընդունել այս որոշման նախագիծը»:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Երևան քաղաքի ավագանու հաստատմանը կներկայացվի հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը:

Ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է մայրաքաղաքում աղբահանությունը պատշաճ կերպով չիրականացնելու համար։

 Ուշագրավ
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել դատական համակարգի մասին
Ադրբեջանը մարտի 11-15-ը անցկացնելու է խոշորագույն զորավարժություն, որի մասին չի ծանուցել հմպատասխան միջազգային մարմիններին