Փաշինյանը՝ Զելենսկուն. Վստահ եմ՝ կջանաք մեր երկրների միջև նոր մակարդակի հարաբերությունների համար

Փաշինյանը՝ Զելենսկուն. Վստահ եմ՝ կջանաք մեր երկրների միջև նոր մակարդակի հարաբերությունների համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Թվիթերյան իր էջում վարչապետը շնորհավորանքը շարադրել է ուկրաիներենով:

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել:

Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, արձանագրությունների 90%-ի մշակումից հետո նա հավաքել է ձայների ավելի քան 73%-ը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24% ձայն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---