ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկել է արգելել «մերսման սրահները»

ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկել է արգելել «մերսման սրահները»

PanARMENIAN.Net - ԱԺ-ում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկել է արգելել «մերսման սրահների» գործունեությունը:

Պատգամավորը նախագծի հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանի ուշադրությունն է հրավիրել այդպիսի սրահներում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու հնարավոր դեպքերի վրա:

«Ուզում եմ անդրադառնալ հանրապետությունում և հատկապես Երևանում գործող՝ այսպես կոչված մերսման սրահներում թրաֆիքինգի դրսևորումներին՝ սեռական շահագործմանն ու անկանոն աշխատանքային գրաֆիկին: Առաջարկում եմ, որ Ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը, և հնարավորինս արագ փակեք Երևանում գործող թրաֆիքինգի այդ կենտրոնները»,- ասել է պատգամավորը։

Նախարարի տեղակալը նշել է, որ թրաֆիքինգի զոհերի հետ կապված աջակցության գործընթացն իրականացնում է իրենց նախարարությունը, իսկ պաշտպանության գործընթացը՝ ոստիկանությունը։

«Մենք միշտ պատրաստ ենք աջակցել, իսկ քրեական գործեր հարուցելն ու վարույթ ընդունելն արդեն ոստիկանության տիրույթում է»,- ասել է Գասպարյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---