Շրի Լանկայի ոստիկանությունը 87 ճայթիչ է հայտնաբերել Կոլոմբոյի ավտոբուսի կայարանում22 ապրիլի 2019 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայի ոստիկանությունը 87 ճայթիչ (դետոնատոր) է հայտնաբերել Կոլոմբոյի ավտոբուսի կայարանում: Այդ մասին հայտնում է Ada պորտալը ոստիկանության ներկայացուցչի վրա հղումով: Ինչպես հայտնել են տեղի իրավապահ մարմինները, ճայթիչները հայտնաբերվել էին Bastian Mawatha ավտոբուսի կայարանում, որը գտնվում է Պետտահ շրջանում, գրում է ՌԻԱ Նովոստին: Պայթուցիկների մասերը հայտնաբերվել են տեղական ժամանակով մոտ 13:00-ին: Սկզբից ոստիկանությունը հայտնաբերել է 12 ճայթիչ մեկ վայրում, իսկ հետո ՝ ևս 75-ը՝ աղբակույտում: Վերջին տվյալներով, պայթյուններին զոհ է գնացել 290 մարդ, ևս 500-ը վիրավորվել է: Զոհերի թվում առնվազն 35 օտարերկրացի կա: Դեռ ոչ ոք պայթյունների պատախանատվությունը չի ստանձնել:Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Ընթերցեք նաև. Շրի Լանկայի ահաբեկչությունը 7 մահապարտ է իրագործել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |