Ապրիլի 24-ին երթևեկությունը Երևանի որոշ փողոցներում կսահմանափակվի (վիդեո)

Ապրիլի 24-ին երթևեկությունը Երևանի որոշ փողոցներում կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին երթևեկությունը Երևանի որոշ փողոցներում կսահմանափակվի: Դա արվում է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, Իսակովի և Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը, Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ։

Երթևեկությունը կսահմանափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 06։00-ին մինչև 24։00-ը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---