Նազարբաևը թեկնածու է առաջադրել Ղազախստանի նախագահի պաշտոնի համար

Նազարբաևը թեկնածու է առաջադրել Ղազախստանի նախագահի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախկին նախագահ և իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համագումարում առաջարկել է Ղազախստանի նախագահի պաշտոնի համար Կազիմ Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը:

Ըստ Նազարբաևի, որպես Ղազախստանի Սենատի նախագահ Տոկաևը «հսկայական ավանդ ունի խորհրդարանական կյանքի զարգացման գործում» և եղել է իր «հավատարիմ թիմակիցը», գրում է Tengrinews-ը:

Նազարբաևը նշել է, որ Տոկաևը գլխավորել է կառավարությունը «Ղազախստանի համար ամենադժվարին ժամանակներում»:

Նազարբաևը, որը գլխավորել է Ղազախստանը գրեթե 30 տարի, հրաժարական տվեց նախագահի պաշտոնից մարտի 20-ին: Պետության ղեկավար դարձավ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ Սենտաի նախագահն էր: Նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---