Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 310-ի23 ապրիլի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայում տեղի ունեցած հզոր պայթյունների զոհերի թիվը հասել է 310-ի: Այդ մասին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարուն: Ապրիլի 23-ին երկրում սգո օր է հայտարարված, գրում է «Վեդոմոստին»: Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Պայթյուններից հետո կղզիում արտակարգ դրություն է հայտարարվել: Ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները լրացուցիչ լիազորություններ են ստացել անվտանգությունն ապահովելու համար: Ուժային կառույցներին հանձնարարվել է որքան հնարավոր է արագ գտնել պայթյունների հետ առնչություն ունեցող անձանց: Այժմ 40 ձերբակալված կա, այդ թվում բեռնատարի վարորդը, որի մեքենան, ենթադրաբար, օգտագործել են մահապարտ ահաբեկիչները: Շրի Լանկայում պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջամահաթ աթ Տաուհիդ ալ Վաթանիա» («Ազգային միասնություն») խմբավորումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |