Մարությանն օրակարգից հանել է Բաղրամյան 26-ը Հանրապետության տուն վերանվանելու հարցը

Մարությանն օրակարգից հանել է  Բաղրամյան 26-ը Հանրապետության տուն վերանվանելու հարցը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգից հանել է Բաղրամյան 26-ը Հանրապետության տուն վերանվանելու հարցը:

«Այս հարցը վերաբերվում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև ամբողջ հանրապետությանը, այստեղ ավելի լայն հանրային քննարկում է պետք, այդ հանրային քննարկումները երբ լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այդ հարցին», - ասել է Մարությանը։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը դիմել է Երևանի քաղաքապետին՝ նախագահի նստավայրը վերանվանելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---