Samsung-ը պաշտոնապես հետաձգել է ճկուն Galaxy Fold-ի թողարկումը

Samsung-ը պաշտոնապես հետաձգել է ճկուն Galaxy Fold-ի թողարկումը

PanARMENIAN.Net - Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես հայտարարել է ծալովի Galaxy Fold սմարթֆոնի թողարկումն անորոշ ժամանակով հետաձգելու մասին:

Կորեացի արտադրողը մտադիր է ուսումնասիրել հաղորդագրությունները ճկուն էկրանի խնդիրների և խափանումների մասին, ինչպես նաև ներքին թեստավորումներ անցկացնել: Թողարկման նոր ժամկետները հայտնի կդառնան «առաջիկա շաբաթվա ընթացքում»: Իսկ ընկերությունը հետ է կանչել բոլոր փորձնական նմուշները, որոնք բաժանվել էին լրագրողներին մեկնաբանությունների համար, գրում է Ferra.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Դա արվել է ԱՄՆ-ում սմարթֆոնի վաճառքի մեկնարկից տառացիորեն մի քանի օր առաջ, այն պետք է վաճառքում հայտնվեր ապրիլի 26-ին 1980 դոլարով: Այնուամենայնիվ, լրագրողների բազմաթիվ հաղորդագրություններն այն մասին, որ մի քանի օրվա օգտագործումից հետո էկրանը դուրս է գալիս շարքից, ստիպել են հետաձգել վաճառքի մեկնարկը: Չեղարկվել են նաև միջոցառումներն աշխարհի այլ մասերում:

Ընկերությունը ներկայացրել էր սմարթֆոնի հնարավորությունները 2019-ի փետրվարի սկզբին: Երբ Galaxy Fold-ը ծալված վիճակում է, կարելի է օգտվել նրա արտաքին էկրանից (4,6 դյույմ),մասնավորապես, զանգերին պատասխանելու և հաղորդագրություններն ընթերցելու համար: Բաց վիճակում գաջեթի անկյունագիծը հասնում է փոքր պլանշետի չափի՝ 7,3 դյույմի, որտեղ միանգամից 3 հավելված կարելի է բացել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---