Նազարբաևը 3 տարի է պատրաստվել հրաժարականին

Նազարբաևը 3 տարի է պատրաստվել հրաժարականին

PanARMENIAN.Net - Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խոստովանել է, որ մոտ 3 տարի է նախապատրաստվել հրաժարականին պետության ղեկավարի պաշտոնից:

«Երբ ասացի, որ գիտակցաբար եմ որոշում կայացրել, դա իրոք այդպես էր: Նման որոշումները մեկ օրում չեն կայացվում, կամ մեկ ամսում: Ես մի քանի տարի եմ պատրաստվել այդ որոշմանը: Բացելով գաղտնիքն՝ ասեմ, որ 3 տարի եմ պատրաստվել»,-ասել է Նազարբաևը «Նուր Օթան» կուսակցության XIX արտահերթ նիստում, գրում է Interfax-ը:

«Շուրջս էի նայում, մտորում ապագայի մասին, անցյալի, կադրեր էի դիտում, իմ թիմակիցներին էի դաստիարակում բոլոր այս տարիներին և յուրաքանչյուրի հետ հույսեր կապում: Եվ ահա եկա եզրակացության, որ դա ճիշտ է»,-ասել է նա:

Նուրսուլթան Նազարբաևը, որը ղեկավարել է Ղազախստանը շուրջ 30 տարի, հայտարարեց հրաժարականի մասին մարտի 20-ին: Երկիրը գլխավորեց Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Նախագահի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---