Ըստ Շրի Լանկայի իշխանությունների, պայթյունները պատասխան էին Նոր Զելանդիայի հարձակմանը23 ապրիլի 2019 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայի մի շարք հյուրանոցներում և եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների հետաքննության նախնական արդյունքները վկայում են, որ դա տեղի իսլամիստական խմբավորումների պատասխանն էր Նոր Զելանդիայի մզկիթներում որոշ ժամանակ առաջ հնչած կրակոցներին: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուվան Վիեվարդենը, հայտնում է Snob.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ահաբեկչական գործողությունները Շրի Լանկայում տեղի են ունեցել ապրիլի 21-ին, երբ կաթոլիկները տոնում էին Սբ Զատիկը, իսկ եկեղեցիներում պատարագ էր մատուցվում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 321 մարդ, ևս 521-ը՝ տուժել է: 2019-ի մարտին Նոր Զելանդիայում կրկնակի ահաբեկչությունից 50 մարդ է մահացել, այդ թվում երեխաներ: 42-ը սպանվել են Քրայսչերչի կենտրոնում գտնվող մզկիթում, ևս 8-ը՝ այլ մզկիթում: Մոտ 50 մարդ վիրավորվել է, որից 36-ը հոսպիտալացված է: Հանցագործն իր գրոհը նկարահանել է տեսախցիկով և ուղիղ եթեր դուրս եկել համացանցով: Նրան ձերբակալել են գրոհի մեկնարկից 36 րոպե անց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |