Քաղաքապետ. Մաքուր Երևան ունենալու ճանապարհին ենք

Քաղաքապետ. Մաքուր Երևան ունենալու ճանապարհին ենք

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մաքուր Երևան պարտադիր լինելու է։«Եվ մենք դրա ճանապարհին ենք», - ասել է նա։

Քաղաքապետը ևս մեկ անգամ նշել է, որ «Սանիթեք» ընկերության աշխատանքից գոհ չէ, սակայն տուգանելուց հետո մի փոքր աշխատանքը լավացել է, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է նաև, որ ավագանու անդամների միջև տարբերակում չկա ու չի էլ եղել, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ընդամենը ավագանու անդամները պետք է իմանան իրենց լիազորությունները, քաղաքապետի լիազորությունները և քաղաքապետարանի լիազորությունները», - ասել է նա։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու նիստում հայտարարել էր, որ քաղաքապետարանը ձախողել է աղբահանության գործը: «Կառավարությունը շուրջ 40 րոպե քննարկում էր մի հարց, որը բացառապես քաղաքային իշխանության տիրույթում է՝ աղբահանությունը։ Հարցի բովանդակությանը շատ եմ անդրադարձել, մանրամասներին չեմ տրվի, միայն կասեմ, որ 6 ամիս անց արձանագրում եմ, որ աղբահանության լուծման խնդրի հարցում դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ։ Եվ դա է պատճառը, որ կառավարությունը միջամտեց այս խնդրին», - հայտարարել էր Դավիթ Խաժակյանը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---