Մակունց. Քննիչ հանձնաժողովներ կստեղծվեն

Մակունց. Քննիչ հանձնաժողովներ կստեղծվեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում որոշվել է ստեղծել քննիչ հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն հանքարդյունաբերության, ջրօգտագործման և էլի մի քանի ոլորտների հետ կապված հարցերով։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա հավելել է, որ վերահսկողական գործիքները հնարավորություն են տալիս հաջողություններ գրանցել, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողների դիտարկմանը, թե վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն էր արել՝ ասելով, որ խորհրդարանը լիարժեքորեն չի օգտագործում իր վերահսկողական գործառույթը, Մակունցը պատասխանել է. «Մենք իրականում ինտենսիվ ինտենսիվ աշխատում ենք։ Մինչ վարչապետի ասելն էլ մենք պլանավորում էինք սա, վարչապետն էլ տեղյակ է եղել, պարզապես առաջնահերթությունները պետք է սահմանեինք։ Իրականում ես համաձայն եմ, որ այն ներուժը և այն գործիքները, որ ունի Ազգային ժողովը, պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել»։

Ինչ վերաբերում է Քաղաքացու օրվան, նա տեղեկացրել է, որ ապրիլի 27-ին ինքը կլինի ՀՀ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ։ Նա նաև հավելել է, որ լինելու են մարզային քննարկումներ, որոնց կմասնակցեն մարզի բնակիչները։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---