Ադրբեջանի ԱԳՆ. ԵՄ հետ համաձայնագրի ստորագրում մայիսի 13-ին նախատեսված չէ

Ադրբեջանի ԱԳՆ. ԵՄ հետ համաձայնագրի ստորագրում մայիսի 13-ին նախատեսված չէ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և ԵՄ միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը 2019-ի մայիսի 13-ին չի ստորագրվելու՝ բանակցություններն ավարտված չեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

«Ադրբեջանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրումը մայիսի 13-ին չի նախատեսվում, քանի որ փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնք կստեղծեն գործընկերային հարաբերությունների իրավական հիմքը, շարունակվում են»,- ասել է Աբդուլլաևան, գրում է Interfax.az-ը:

Ավելի վաղ Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել էր, թե Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվելու է մայիսի 13-ին և ներառված է կետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մասին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---