Փաշինյանի խորհուրդը Զելենսկուն՝ Պուտինի հետ անկեղծ լինել

Փաշինյանի խորհուրդը Զելենսկուն՝ Պուտինի հետ անկեղծ լինել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման մեջ լինել անկեղծ:

Նա շեշտել է, որ Պուտինի հետ շփումներում պետք է լինել առավելագույնս անկեղծ:

«Չեմ կարծում՝ նա դժվարություններ ունենա Պուտինի հետ շփվելիս: Կա նախապայման, եթե լինես շիտակ, անկեղծ, առանց հնարքների, դժվար չի լինի: Պետք է պարզապես ուղիղ և անկեղծ շփվել», - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելել է նաև, որ ինքը բոլորի հետ է նախընտրում շփման այդ ձևաչափը՝ «չնայած նրան, որ դիվանագիտության և միջազգային հարաբերություններում դա ընդունված չէ»:

Ավելի վաղ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահ ընտրվելու առթիվ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---