Ստամբուլում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի

Ստամբուլում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի:

Ստամբուլի մարդու իրավունքների պաշտպանության միությունը հայտարարել է, որ ապրիլի 24-ին, որը համարվում է Փոքր Ասիայում և Հյուսիսային Միջագետքում հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանության սկիզբը, Ստամբուլում հիշատակի միջոցառում կանցկացվի, հայտնում է Ermenihaber-ը:

Նշվել է, որ միջոցառումն անցկացվելու է ժամը 12-ին Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև: Ըստ հայտարարության՝ 1915թ այդ շենքը բանտ է եղել և Ստամբուլի հայերը մինչև աքսորվելը պահվել են այնտեղ:

Ապրիլի 24-ին ժամը 19:00-ին Ստամբուլի Շիշհանե հրապարակում «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմի» կողմից մամուլի ասուլիս կկազմակերպվի:

Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը ժամը 14:30-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված 2011թ. ապրիլի 24-ին թուրք ծառայակցի արձակած կրակոցից սպանված պոլսահայ Սևակ Բալըքչըի հիշատակին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---