Թրեյսի. 1915-ին կատարվածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է

Թրեյսի. 1915-ին կատարվածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից   է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ժխտում «այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին»:

«Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Մեզ շարունակում է ոգևորել այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,- ասել է դեսպանը:

Թրեյսին ընդգծել է , որ ԱՄՆ երախտապարտ է բոլոր այն ամերիկահայերին, որոնք մեծ ներդրում են ունեցել ԱՄՆ-ի կյանքում:

«Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, որոնք կարողացան շարունակել իրենց կյանքը»,- նշել է նա:

104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---