Ջահերով երթ՝ Ստեփանակերտում

Ջահերով երթ՝ Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Ստեփանակերտում կազմակերպվել է ավանդական ջահերով երթ: Այն մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և ուղղվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Հազարավոր երիտասարդներ, ուսանողներ ու աշակերտներ իրենց խոնարհումն են բերել 1915թ. զոհերի հիշատակին: Երթին մասնակցել են ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ևզբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության անդամներ, հայտնում է Yerkir.am-ը:

Ջահերթի կազմակերպման նախաձեռնությունը ՀՅԴ Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միություններինն է, որի իրականացմանն աջակցել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Արցախի մի շարք հասարակակական կազմակերպություններ, համալսարանների ուսխորհուրդներ ու անհատներ:

Նույն օրը ջահերով երթեր են կազմակերպվել նաև Ասկերան, Մարտունի, Կովսական, Քարվաճառ քաղաքներում և Շեխեր գյուղում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---