Կիմ Չեն Ինը Ռուսաստան է ժամանել

Կիմ Չեն Ինը Ռուսաստան է ժամանել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ժամանել է Ռուսաստան: Ապրիլի 24-ի վաղ առավոտյան նրա զրահապատ գնացքը հատել է ՌԴ հետ սահմանն ու կանգ առել Խասան կայարանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Պրիմորյեի վարչակազմում իր աղբյուրի վրա հղումով:

Կիմ Չեն Ինն առաջին անգամ է այցելում Ռուսաստան:

Ապրիլի 25-ին Վլադիվոստոկում կայանալու է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գագաթնաժողովի գլխավոր թեմաներն են՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորումը և երկկողմ հարաբերությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---