Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին առաջարկվում է ջերմոց կառուցել

Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին առաջարկվում է  ջերմոց կառուցել

PanARMENIAN.Net - Բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերի ընկերությունը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նախագիծ է ներկայացրել, հայտնել է The Times-ը:

Դրանով առաջարկվում է տաճարի առաստաղն ու աշտարակը վերականգնել ապակյա կոնստրուկցիաներով:

Designboom կայքի փոխանցմամբ, NAB ընկերությունն էլ առաջարկել է տաճարի տանիքին ջերմոց և կրթական կենտրոն ստեղծել:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---