Լարված իրավիճակ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ. Հայերը ցույց են անում, թուրքերը՝ տոնում երեխայի օրը

Լարված իրավիճակ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ. Հայերը ցույց են անում, թուրքերը՝ տոնում երեխայի օրը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև իրավիճակը լարված է։ Մի կողմից վիրահայերը ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում է երեխաների օրը: Հնչում են մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես է, հայտնում է Aliq.ge-ն:

Վերոնշյալի պատճառով, դեսպանատան դիմացի տարածքը բաժանվել է երեք մասի՝ մի մասում տոնական միջոցառումն ու ցուցահանդեսն է, մեջտեղի մասում իրավապահներն են, իսկ մյուս կողմում հայ համայնքի ներկայացուցիչներն են, որոնց համար նույնիսկ բավական տեղ չկա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---