Էրդողան. Հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն էր

Էրդողան. Հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն էր

PanARMENIAN.Net - Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին հայտարարել է, որ «հայերի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր»: Այս մասին գրառում է հրապարակվել Թուրքիայի նախագահականի թվիթերյան միկրոբլոգում:

«Անատոլիայի մուսուլմաններին, նույնիսկ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցներիի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել այդ ժամանակահատվածում», - հայտարարել է Էրդողանը:

Նա նաև ասել է, որ Թուրքիան իր արխիվները «մինչև վերջ բացել է»:

Ընթերցեք նաև՝ «Էրդողան. «Հե՜յ, Հայաստան, բացիր արխիվներդ»:

104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---