ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ $8,6 մլն կհատկացնի ՀՀ կառավարությանը

ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ  $8,6 մլն կհատկացնի ՀՀ կառավարությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը լրացուցիչ մոտ $8,6 մլն կհատկացնի ՀՀ-ին՝«Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» գործակցության համաձայնագրի շրջանակում։

Գրասենյակի կողմից առաջարկը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։

Այդ գումարով ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի Հայաստանին՝ արագացնելու առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման կայացման գործընթացը, որի իրագործման շրջանակում ծրագրի իրականացումն առավելապես կնպաստի քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումների գործընթացին:

«Նշված փոփոխությամբ տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն էլ ավելի կխթանի պետական հաստատությունների քաղաքացիական մոնիթորինգի համար անհրաժեշտ ընթացակարգերի և մեխանիզմների հզորացմանը, բաց և մասնակցային ընթացակարգեր կիրառելու հարցում Կառավարության կարողությունների բարելավմանը, ծառայությունների տրամադրման և որոշումների կայացման ընթացակարգերն առավել թափանցիկ դարձնելու հարցում համայնքային մարմինների տեխնիկական կարողությունների հզորացմանը, պետական օժանդակությամբ գործող մեխանիզմների մշակմանը, ազգային մասշտաբով բարեփոխումների առաջընթացի մշտադիտարկմանը և դրանց ազդեցության գնահատմանը», - ասվում է հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ իրականացվող օժանդակությունը կարող է ներառել նաև ընտրական գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավում, աջակցություն բարելավված ընտրական վարչարարությանը և վերահսկողությանը, ինչպես նաև ընտրական դաշտի բարելավում, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսում, ներառական քաղաքական գործընթացների ընդլայնում և քաղաքական հաշվետվությունների ինստիտուտների ամրապնդում, խորհրդարանի հետ ընտրողների կապերի ամրապնդում և քաղաքականության և կոնկրետ հարցերի շուրջ բանավեճերի դյուրացում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---