Հուշարձանագետ․ Նոր 5000-դրամանոցի վրա իսլամական պաշտամունքային կառույց է

Հուշարձանագետ․ Նոր 5000-դրամանոցի վրա իսլամական պաշտամունքային կառույց է

PanARMENIAN.Net - Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պարզել է, որ շրջանառության մեջ դրված նոր թղթադրամներից 5000 դրամանոցի վրա իսլամական պաշտամունքային կառույց է պատկերված։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Առաջին անգամ ձեռքս ընկավ 5000-անոցը: Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ կառույց, որ ձախ անկյունում առաջին պլանով է ներկայացված` քաղաքի մահմեդական պաշտամունքային բազմաթիվ կառույցներից մեկն է` 1533 թվականին կառուցված Շերեֆ խան Դ-ի դամբարանը Շերեֆիյե հուշարձանախմբում», - գրել է Կարապետյանը։

Նա գրել է, որ ձևավորողը ցանկացել է քաղաքի հայկականությունը ընդգծող մի խորհրդանշական պատկեր զետեղել, որն «իհարկե, ներկա մտայնությամբ պետք է լիներ վանք կամ եկեղեցի ու կանգ է առել այս գուցե ոչ հմուտ աչքի համար եկեղեցանման գմբեթավոր շինության վրա, թերևս կարծելով, որ եթե գմբեթավոր է, ուրեմն հայկական եկեղեցի է…»:

Հայկական նոր թղթադրամների էսքիզները հանրությանն են ներկայացվել 2017 թվականի նոյեմբերին։ Դրանք, նախատեսվածի պես, շրջանառույան մեջ են մտել 2018 թվականի վերջին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---