ՀՀ-ում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում է կատարվել

ՀՀ-ում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում է կատարվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ապրիլի 24-ին ՀՀ-ում առաջին ագամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից։

«Սա այնքան կարևոր բժշկագիտական իրադարձություն է, որ ցանկացա անպայման այդ մասին տեղեկացնել բոլորին», - ասել է նախարարը։

Վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

Նախարարը նշել է, որ պլանավորում է հաջորդ տարվա բյուջեում լյարդի փոխպատվաստման համար գումար նախատեսել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---