Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել25 ապրիլի 2019 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Շրի Լանկայի ամենամեծ քաղաք Կոլոմբոյի արվարձան Պուգոդում: Այդ մասին հայտնլե է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարուն: Ըստ նրա, պայթյունը տեղի է ունեցել ամայի վայրում, դատարանի շենքի հետին մասում: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան, գրում է «Վեդոմոստին» NDTV-ի վրա հղումով: Կապ ունի արդյոք նոր միջադեպը ապրիլի 21-ին տեղի ունեցած պայթյունների շարքի հետ, ոստիկանությունը չի նշում: Պատասխանատվությունը պայթյունի համար ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»: Ահաբեկչությանը զոհ է գնացել 359 մարդ, որից 39-ն՝ օտարազգի: Եվս 500 մարդ տուժել է: Ինչպես հայտնում է CNN-ն իր աղբյուրների վրա հղումով, ահաբեկիչներից երկուսը՝ Իսմաթ Ահմեդ Իբրահիմն ու Իլհամ Ահմեդ Իբրահիմը, համեմունքների վաճառքով զբաղվող մեծահարուստ, Ishana Exports ընկերության հիմնադիր, Մոհամեդ Իբրահիմի որդիներն են: Շրի Լանկայում արտակարգ դրություն է հայտարարվել, պարետային ժամ է գործում, քանի որ դեռևս կա նոր հարձակումների վտանգ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն |