Տոնոյան. Առաջին Սու-30ՍՄ կործանիչները ՀՀ-ում կլինեն արդեն 2020-ի սկզբին

Տոնոյան. Առաջին Սու-30ՍՄ կործանիչները ՀՀ-ում կլինեն արդեն 2020-ի սկզբին

PanARMENIAN.Net - Առաջին բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստանում կլինեն արդեն 2020-ի սկզբին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով:

«Առաջին փուլում 4 ինքնաթիռ է լինելու: Առաքումը նախատեսված է 2019-ի վերջում, 2020-ի սկզբին: Հետագայում կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կործանիչների համար առաջին դրամական փոխանցումներն արվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տոնոյանը նաև հավելել է, որ Հայաստանը ռուսական սպառազինության գնման հետ կապված ծրագրեր ունի: «Շատ լավ ենք զինվելու ու վերազինվելու: Գնվելու է ռուսական արտադրության սպառազինություն»,-ասել է նախարարը:

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանըապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---