Փաշինյան․ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրական երկխոսությունը կարևոր է

Փաշինյան․ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրական երկխոսությունը կարևոր է

PanARMENIAN.Net - Ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում՝ «60 րոպե» հաղորդման ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կարևոր է իրական երկխոսություն ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Հաղորդման վարողը խնդրել է Փաշինյանին խորհուրդ տալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, թե ինչպես պետք է շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի պատասխան, վարչապետն ասել է, որ շատ կարևոր է համարում կոռեկտ լինել այս հարցում, որովհետև խոսելու է իր երկու գործընկերոջ մասին` ՌԴ նախագահի և Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում շատ կարևոր է իրական երկխոսություն ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որովհետև «երկխոսությունն այլընտրանք չունի»։

«21-րդ դարում այլ կերպ լինել չի կարող։ Ուկրաինացի և ռուս ժողովուրդները, ինչպես նաև հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդներ են։ Եվ ես վստահ եմ, որ Ուկրաինան ու Ռուսաստան կվերականգնեն երկխոսությունը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է հարաբերություններ կառուցել պարզ ու անկեղծ ձևով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---