Ապրիլի 30-ին ԱԺ-ում Հարկային օրենսգրքի շուրջ լսումներ կլինեն

Ապրիլի 30-ին ԱԺ-ում Հարկային օրենսգրքի շուրջ լսումներ կլինեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում խորհրդարանական լսումներ կկազմակեպվեն Հարկային օրենսգրքի բարեփոխումների շուրջ։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնել հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Ձևաչափն ու օրակարգը կքննարկենք։ Այս պահին նպատակ կա հստակ ֆիքսել այդ օրը, իրազեկել, որպեսզի շահագրգիռ կողմերը, տնտեսագետները նույնպես հնարավորություն ունենան դիմելու և, եթե ելույթ ունենալու ցանկություն ունեն, ժամանակ ունենան նախապատրաստվելու համար»,- ասել է Թունյանը։

Հանձնաժողովը կողմ է քվեարկել ապրիլի 30-ին լսումներ կազմակերպելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---