ԵԱԶԲ. 2019-ին տնտեսական աճը ՀՀ-ում 5,3% կկազմի

ԵԱԶԲ. 2019-ին տնտեսական աճը ՀՀ-ում 5,3% կկազմի

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ՀՀ տնտեսության 5,3% աճ է կանխատեսում 2019-ի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել բանկի ինտեգրային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պետրոսյանը Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում:

Ըստ նրա, Հայաստանի և Ղրղզստանի անդամակցումը ԵՏՄ-ին 2015-ին համաշխարհային տնտեսության և մասնավորապես ԵՏՄ երկրների տնտեսական զարգացման ոչ այնքան բարենպաստ պայմաններում է տեղի ունեցել: Նա ասել է, որ կային բազում ներքին և արտաքին բացասական գործոններ, օրինակ, դրամական փոխանցումների ծավալների նվազում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:

«Այդ ամենը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ ՀՀ և Ղրղզստանի տնտեսությունների վրա: Այնուամենայնիվ, երկրները բավականին լավ ցուցանիշներ ունեցան, իսկ 2017-ից նրանց տնտեսությունները բնութագրվում են աստիճանական վերականգնումով»,-ասել է Պետրոսյանը:

Ըստ նրա, անդամակցումը ԵՏՄ-ին Հայաստանին նոր հնարավորություններ է տվել ազգային տնտեսության աճի համար և թույլ է տվել խուսափել արտաքին տնտեսական գործոննեի բացասական ազդեցությունից:

Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել նաև ՀՀ համար անհրաժեշտ բնական ռեսուրսների և պաշարների առավել շահավետ գների շնորհիվ, որոնք ազատ էին արտահանման տուրքից ու սակագնային սահմանափակումներից, ինչպես նաև որոշակի այլ առավելությունների շնորհիվ՝ ԵՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների և աշխատանքային ռեսուրսների շարժի ազատականացումից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---