ԵԱԶԲ-ն կասեցրել է «Սպայկայի» հետ կապված վարկային ծրագիրը

ԵԱԶԲ-ն կասեցրել է «Սպայկայի» հետ կապված վարկային ծրագիրը

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կասեցրել է «Սպայկա» ընկերության հետ կապված ներդրումային ծրագիրը՝ ընկերության դեմ հարուցված քրգրոծի պատճառով: Այդ մասին հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ կոնգրեսում, որն անցնում է ՌԴ Տվերի շրջանում:

«Ամեն ինչ պատրաստ է, բայց մենք կասեցրեցինք «Սպայկայի» հետ կապված ծրագիրը: Մենք չենք կարող ռիսկի դիմել, եթե խոսք է գնում պոտենցիալ սնանկության մասին»,-ասել է Բելյանինովը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:

Ըստ նրա, ծրագիրը «չի չեղարկվել, չի ուղարկվել արխիվ, ուղղակի դեռևս հետաձգվում է առաջացած ֆորս-մաժորային հանգամանքների պատճառով»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արտասահմանյան բանկերի կողմից «Սպայկայի» վարկային միջոցների հետ կանչման պատճառով ընկերությունը չի կարողանա ավելի քան 80 համայնքում մթերում ապահովել: Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ներկայումս ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից «ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց», որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---