ՀՊՏՀ դասախոսների աշխատավարձը կեռապատկվի

ՀՊՏՀ դասախոսների աշխատավարձը  կեռապատկվի

PanARMENIAN.Net - 2019 թվականի սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա մոտ երեք անգամ՝ հասնելով 4500 դրամի 1 դասաժամի համար:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, յուրաքանչյուր մուտքի համար դասախոսը կվարձատրվի 9000 դրամի չափով:

Նշվում է, որ բարձրացումը պայմանավորված է որակյալ մասնագետների ներգրավման հեռանկարով, ինչը հնարավոր է դարձել վերջին չորս ամսում կատարված տնտեսումների և անհարկի ծախսերի կրճատման հաշվին։

Տնտեսվել է մոտ 200 մլն դրամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---