«Գոլոսին» մասնակցող Միշայի մասին ռեպորտաժն Արցախից զայրացրել է ադրբեջանցիներին (վիդեո)

«Գոլոսին» մասնակցող Միշայի մասին ռեպորտաժն Արցախից զայրացրել է ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - Ռուսական Առաջին ալիքը տեսանյութ է հեռարձակել մանկական «Գոլոս» (Մանկական ձայն) նախագծին մասնակցող Միշա Գրիգորյանի մասին Ստեփանակերտից: Ռեպորտաժում Միշան պատմում է Ստեփանակերտի մասին, հեծանիվ վարում, պատմում է Տատիկի-պապիկի արձանի, իր սիրած՝ Շուշիի եկեղեցու մասին, պատմում է, թե ինչպես է օգնում հորը «ղեկավարել» զինվորական նվագախումբը:

«Մեր Հայաստանը շատ հյուրընկալ է, իսկ խոհանոցը շատ համեղ: Այսօր կծանոթանաք հայկական խոհանոցին»,-պատմում է Միշան:

Տեսանյութը զայրացրել է ադրբեջանցիներին, որոնք դա Ադրբեջանի դեմ սադրանք են անվանել: «Իրականում ստացվել է ոչ թե տեսանյութ «Գոլոս. Դետի» նախագծի մասնակիցներից մեկի մասին, այլ հերթական փորձ՝ գովազդելու ՌԴ հեռուստաեթերում«ադրբեջանական գրավված հողերում ստեղծված ռեժիմը»,գրում է Minval.az-ը:

Ադրբեջանցիներն իրենց են վերագրում նույնիսկ ժենգյալով հացը, որի պատրաստման կադրեր կան տեսանյութում՝ նշելով, թե եթերում հնչում է «հայկականի տեղ մատուցվող ադրբեջանական երաժշտություն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---