Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետի ԺՊ

Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետի ԺՊ

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։ Այս մասին, Factor.am-ի փոխանցմամբ, հայտնել են ՊՎԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ Քյարամյանը չէր բացառել, որ հենց ինքը կլինի ժամանակավոր պաշտոնակատարը։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Քյարամյանը միլիոնավոր դրամներ և տասնյակ հազարավոր դոլարներ ունի։

ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ աշխատակիցներից երկուսին, ինչպես նաև ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Սանասարյանն իրեն առաջդրված մեղադրանքները չի ընդունում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---