ՀԾԿՀ նախագահ․ 4-5 տարում «Գազպրոմ Արմենիայում» 500-1000 աշխատատեղ կկրճատվի

ՀԾԿՀ նախագահ․ 4-5 տարում «Գազպրոմ Արմենիայում» 500-1000 աշխատատեղ կկրճատվի

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 4-5 տարում «Գազպրոմ Արմենիայում» 500-1000 աշխատատեղ կկրճատվի։

Բաղրամյանը նշել է, որ ընկերությունում աշխատակիցների օպտիմալացման խնդիր կա, իսկ աշխատակիցների աշխատավարձերը սակագնի վրա ազդում են՝ հաշվարկվում են սակագնում։

Անդրադառնալով գազի գնին ՀԾԿՀ նախագահը նշել է, որ ռուսական կողմի հետ 2019 թվականի համար արդեն բանակցել են, և կան նախնական պայմանավորվածություններ, որ գազի գնի թանկացում չի լինելու:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում համակարգի ծախսերի կրճատման շուրջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպառողների համար գազը չի թանկանա: Սահմանին գազի գինը $150-ի փոխարեն կկազմի $165:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---