Փոխհրաձգություն Շրի Լանկայում. 15 զոհ կա

Փոխհրաձգություն Շրի Լանկայում. 15 զոհ կա

PanARMENIAN.Net - Շրի Լանկայի ոստիկանության և ենթադրյալ գրոհային իսլամիստների միջև փոխհրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել: Զոհերից 6-ը երեխաներ են:

Ոստիկանությունը հայտնել է, որ սպաները տեղեկություն են ստացել զինյալների մասին, իսկ վերջիններս 3 պայթյուն են իրականացրել Կալմունայ քաղաքում, որից հետո փոխհրաձգություն է սկսվել: Կալմունայը պայթյունների ենթարդյալ կազմակերպչի հայրենի քաղաքից ոչ հեռու է գտնվում, գրում է BBC-ին:

Մեկ այլ շրջայցի ժամանակ հայտնաբերվել են պայթյունների պատասխանատվությունը ստանձնած ահաբեկչական «Իսլամիստական պետության» դրոշները:

Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել:

Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---